25 հոկտեմբերի 2012 - 10:38 AMT
Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել Էրիսլենդի Լարայի հետ մենամարտին

Պարտություններ չունեցող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը շարունակում է նախապատրաստվել կուբացի Էրիսլանդի Լարայի հետ մենամարտին:

Այդ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում: Հաղթողը կդառնա WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ: Այդ տիտղոսը ներկայումս պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին, հաղորդում է allboxing.ru-ն:

«Հուսով եմ, որ Վանեսի համարձակությունը կների, որպեսզի ռինգ դուրս գա նմանատիպ տրամադրվածությամբ: Նա վերջապես կիմանա, թե ինչ է նշանակում մենամարտել բարձր դասի մրցակցի հետ»,-հայտարարել է Լարան: