25 հոկտեմբերի 2012 - 11:02 AMT
Եգիպտոսում ոչնչացվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի մարդասպանը

Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ հոկտեմբերի 25-ին անվտանգության ծառայությունների գործակալների հետ հրաձգության ժամանակ ոչնչացվել է մի մարդ, ով մասնակցել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությանը: Եգիպտական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն հայտնում սպանվածի ամբողջական անունը` նրան կոչելով Հազեմ:

Ձերբակալման փորձի պահին նա գտնվում էր Կահիրեի արվարձաններից մեկում` Մադինեթ-Նասր թաղամասում, հաղորդում է Բի-բի-սին: Հրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ: Կասկածյալը նռնակ է նետել գործակալների վրա, որը գետնից անդրադառնալով հայտնվել է նրա բնակարանում: Պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործի մարմինը, զենք և զինամթերք, հաղորդում է ՌԲԿ-ն: