
ԱՄՆ-ն սպառազինություն չի մատակարարում Սիրիային, այդ թվում` «Ստինգեր» տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգեր: Նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը:
Ինչպես Նուլանդն է հայտարարել, «ԱՄՆ-ն «Ստինգերներ» չի մատկարարում, չի մատկարարել և չի պատրաստվում մատակարարել Սիրիային»:
Նա պնդում է, որ հրապարակված նյութերում երևում է, որ այդ համակարգերը հին արտադրության են և ստեղծվել են ԽՍՀՄ-ում:
«Եթե ՌԴ-ն ունի ապստամբների մոտ «Ստինգերների» առկայության ապացույցներ, ապա մենք ցանկանում ենք տեսնել դրանք»,-հայտարարել է Նուլանդը: