25 հոկտեմբերի 2012 - 12:27 AMT
Միշա Ալոյան. Իմ անձնական վիճակագրությամբ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում պետք է ոսկե մեդալ նվաճեմ

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան), ով դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 52 կգ քաշային կարգում, պատմել է, որ նպատակ ունի ելույթ ունենալ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադայում:

«Իմ կարիերայում նկատվում է հետաքրքիր վիճակագրություն: Ռուսաստանի մեծահասակների համար առաջին առաջնությունում ես պարտվել եմ եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր: Բայց դրան հաջորդած բոլոր առաջնություններում հաղթանակ եմ տարել: Միլանի աշխարհի առաջնությունում դարձել եմ երրորդը, հաջորդ առաջնությունում` հաղթել: Ստացվում է, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում ես պետք է ոսկի նվաճեմ: Գուշակություն չեմ անի, բայց առավելագույն ջանքերը կգործադրեմ, որպեսզի բարեհաջող անցնեմ ցիկլը և հանդես գամ Օլիմպիադայում»,- ասել է բռնցքամարտիկը:

Նրա խոսքով, երբ վերադարձել է Լոնդոնից, ապա խոստացել է բռնցքամարտում նվաճել ամենաբարձր պարգևը: «Իմ խոսքերը սխալ են մեկնաբանել, գրելով, որ ես խոստացել եմ նվաճել Օլիմպիադայի ոսկե մեդալը: Ես նկատի ունեի, որ եթե մնամ սիրողական բռնցքամարտում, ապա կնվաճեմ Օլիմպիադայի ոսկի, եթե անցեմ պրոֆեսիոնալների շարքը, ապա` աշխարհի չեմպիոնի գոտի»: