25 հոկտեմբերի 2012 - 15:03 AMT
Իրանի դատական իշխանությունները մեղադրել են Ահմադինեժադին իր պարտականությունները չիմանալու մեջ

Իրանի դատական իշխանությունների ղեկավար այաթոլլա Սադեկ Լարիջանին չորեքշաբթի օրը հաստատել է որոշումը թույլ չտալ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին այցելել բանտերից մեկը, որտեղ պահվում է նրա խորհրդական և իրանական IRNA լրատվական գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը և նրան մեղադրել իր պարտականությունները չճանաչելու մեջ, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը:

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, անցած կիրակի օրը գլխավոր դատախազ Գոլյամհոսեյն Մոհսենի Էժեին հաղորդել է, որ դատական իշխանություններն արգելել են Ահմադինժեադին այցելել Էվին բանտը, բացատրելով, որ տնտեսական ճգնաժամը, որը տիրում է երկրում, պատշաճ ժամանակ չէ նման այցելություններ կատարելու համար:

Այդ արգելքին Ահմադինեժադը երկուշաբթի օրը պատասխանել է, որ սահմանադրության համաձայն իր օրինական պարտականությունները կատարելու ժամանակ նա չպետք է խնդրի դատական իշխանությունների թույլտվությունը: