25 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT
Փոթիի նավահանգստում անժամկետ գործադուլ է՝ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Վրաստանի Փոթի նավահանգստի բանվորներն այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել: Բողոքի ակցիային մասնակցում է մոտ հազար մարդ: Ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու աշխատանքի արժանի պայմաններ ապահովել: Նավահանգստի ղեկավարությունը դեռևս չի բավարարել այդ պահանջները:

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, գործադուլավորները մտադիր չեն բանակցել ղեկավարության հետ, քանի որ դա արդյունք չի բերում:

Այս գործադուլը երկրորդն է Փոթիի նավահանգստում վերջին երկու շաբաթում: Առաջին ակցիան տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, այն երկու օր տևեց:

Իշխանափոխությունը Վրաստանում ուղեկցվում է գործադուլների շարքով: