Շարմազանովը գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի՝ Սաֆարովի գործով ընդունած բանաձևի կապակցությամբ

Շարմազանովը գոհունակություն է հայտնել Չեխիայի Սենատի՝ Սաֆարովի գործով ընդունած բանաձևի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր և ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ և արդարացի բանաձևի կապակցությամբ: Կարևորելով չեխ գործընկերների այս քայլը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու ևս մեկ դրսևորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ եւ շարունակական:

Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարևորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:

Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձևն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---