25 հոկտեմբերի 2012 - 15:39 AMT
Հոլիվուդը գնել է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի էկրանավորման իրավունքը

Stone Village Pictures ընկերությունը և պրոդյուսեր Սքոտ Սթեյնդորֆը հայտարարել են ըստ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտադրության մասին: Հոլիվուդյան ընկերությունը չայրվող վեպի էկրանավորման իրավունքը վեցանիշ գումարով Միխայիլ Բուլգակովի միակ ժառանգից` Սերգեյ Շիլովսկուց, ով նրա երրորդ կնոջ որդին է և բնակվում է ԱՄՆ-ում:

Ընկերությունը հրավիրել է անվանի դերասանների ողջ համաստեղություն: Ասում են, որ ֆիլմում կարող են հանդես գալ Ալ Պաչինոն (Վոլանդ), Դենի դե Վիտոն (Բեգեմոտ կատու), Նիկոլաս Քեյջը (Իեշուա Գա Նոցրի), Ջոն Մալկովիչը (Պոնտացի Պիղատոս), Մեթ Դեյմոնը (Բեզդոմնի) և Ռալֆ Ֆայնսը (Վարպետ):