25 հոկտեմբերի 2012 - 17:21 AMT
Բրիտանական ԱԳՆ ղեկավարը սատարում է Կոսովոյի անկախությանը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը իր բալկանյան շրջագայության ժամանակ կոչ է արել Սերբիայի ոի Կոսովոյի ղեկավարությանը կարգավորել հարաբերությունները ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարով և ընդգծել է, որ սահմանները Բալկաններում անփոփոխ կմնան:

Բելգրադում Հեյգը ողջունել է Սերբիայի ու Կոսովոյի բանակցելու պատրաստակամությունը: Պրիշտինա այցելության ժամանակ Հեյգը կրկին հաստատել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է Կոսովոյին որպես անկախ պետության:

«Բալկանների քարտեզն ավարտուն է»,-հայտարարել է Հեյգը՝ դրանով իսկ բացառելով Կոսովոյի անկախության մասին հարցի վերանայումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոսովոն անկախություն հռչակեց 2008 թվականին: