25 հոկտեմբերի 2012 - 17:28 AMT
Հենրիխ Մխիթարյան. Սովորաբար, «Շախտյորի» դեմ բոլորն առավելագույնս են տրամադրվում

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տավրիայի» հետ խաղի մասին ասել է, որ դա խաղ է լինելու շատ լավ մրցակցի հետ:

«Վստահաբար, հեշտ չի լինելու, առավել ևս, որ խաղն արտագնա է: Սովորաբար, «Շախտյորի» դեմ բոլորն առավելագույնս են տրամադրվում: Եվ լրացուցիչ դժվարություն է մեզ համար այն, որ մենք խաղում ենք յուրաքանչյուր 3-4 օրը մեկ»,-ասել է Մխիթարյանը:

Նա խոստովանել է, որ «Չելսիի» հանդեպ Չեմպիոնների լիգայի հաղթանակից հետո մոտիվացիայի հետ խնդիրներ չեն լինի: «Մենք շատ լավ ենք տրամադրված, քանի որ հաղթանակներից հետո ավելի շուտ ես վերականգնվում և հեշտ է անցնել մի խաղից մյուսին: Վստահ եմ, այս անգամ «Տավրիան» պայքարելու է, իսկ մենք պետք է լավ աշխատենք, որ հաղթենք»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: