25 հոկտեմբերի 2012 - 18:24 AMT
Հոկտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,25 դրամ

Հոկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

Հոկտեմբերի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,25 դրամ` հոկտեմբերի 24-ի համեմատ կրճատվելով 0,30 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 527,31 դրամ` ավելանալով 2,81 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,08 կետով` մինչև 12,99 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: