25 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT
Հյուսիսային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարին մահապատժի են ենթարկել ականանետից

Հյուսիսային Կորեայի ՊՆ նախկին ղեկավար Կիմ Չխոլին մահապատժի են ենթարկել նույնիսկ Հյուսիսային Կորեայի համար արտառոց ձևով՝ նրան կապել են սյունին և գնդակահարել են ականանետից, գրում է The Daily Telegraph-ը:

Մահապատժի այս դաժան միջոցն է ընտրվել երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հրամանով, որը պահանջել է, որ գեներալից ոչ մի հետք չմնա՝ «նույնիսկ մի մազ», գրում է պարբերականը:

Պատիժը սահմանվել էր նախկին նախագահ կիմ Չեն Իրի, որը Կիմ Չեն Ինի հայրն էր, մահից հետո սուգ չպահելու համար: Գեներալին բռնել էին սուգի ընթացքում հարբելիս:

Չխոլից բացի 2012թ. սկզբին անհետ կորան մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է Լենտա.ռու-ն: