Դանիայի Թագավորական թատրոնում կբեմադրվի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող ներկայացում

Դանիայի Թագավորական թատրոնում կբեմադրվի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող ներկայացում

PanARMENIAN.Net - 2013թ հունվարին Դանիայի Թագավորական թատրոնում կբեմադրվի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող ներկայացում: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը` հղելով թատրոնի հայտարարությունը:

«Amy» կոչվող բեմադրությունը պատմելու է Ուայնհաուսի ստեղծագործական ուղու մասին: Պիեսը, որի հիման վրա կբեմադրվի ներկայացումը, գրվել է 11 հեղինակների մասնակցությամբ, դանիերենով և կոչվում է «Կարմիր սենյակը»:

Պրեմյերան նախատեսվում է հունվարի 30-ին: Թե ով է լինելու ներկայացման ռեժիսորը, չի հաղորդվում, փոխանցում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---