25 հոկտեմբերի 2012 - 18:05 AMT
Մարթան կրկին ներկայացվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին

Բրազիլուհի Մարթան հերթական անգամ ներկայացվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի և France Football հանդեսի վարկածով:

Մարթան 5 անգամ ճանաչվել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստուհի: Այժմ նա ներկայացվել է մրցանակի ամերիկուհիներ Կարլի Լլոյդի, Մեգան Ռապինոյի, Ալեքս Մորգանի ու Էբբի Վամբախի, ֆրանսուհի Կամիլ Աբիլի, կանադացի Քրիստին Սինկլերի, ճապոնուհիներ Միհո Ֆուկումոտոյի, Այա Միյամայի և Հոմարե Սավայի հետ, որը ստացել է պարգևը 2011թ., հայտնում է rsport.ru-ն: