ԱՄՆ-ն հետևելու է սիրիական իշխանությունների և ընդդիմության կողմից հրադադարի պահպանմանը

ԱՄՆ-ն հետևելու է սիրիական իշխանությունների և ընդդիմության կողմից հրադադարի պահպանմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն համակ ուշադրությամբ հետևելու է սիրիական իշխանությունների և ընդդիմության կողմից մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադարի պահպանմանը, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է Սիրիայում բռնության ավելացումը:

Սիրիայում արդեն մոտ 19 ամիս է չեն դադարում զինված բախումները: Ըստ տարբեր տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---