ՀՀ Վարչապետը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին` պաշտոնը ստաձնելու առթիվ

ՀՀ Վարչապետը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին` պաշտոնը ստաձնելու առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

“Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ժամկետներում”:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---