ԱԺ-ին առաջարկվել է կարգավորել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները

ԱԺ-ին առաջարկվել է կարգավորել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Զեկուցելով նախագծերի մասին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում հյուրանոցների 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրում, և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի ներդրումների, ինչպես նաև առավել բարձր պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման խնդիրները:

Պատգամավորները զեկուցողին հարցեր են ուղղել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---