ՀՀԿ պատգամավոր. Անհրաժեշտ է հստակեցնել ստուգումների կազմակերպման գործընթացը

ՀՀԿ պատգամավոր. Անհրաժեշտ է հստակեցնել ստուգումների կազմակերպման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է հեղինակը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նպատակը ստուգումների կազմակերպման գործընթացը հստակեցնելն է, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգումներն իրականացնել միայն այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

Հարակից զեկուցման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ խնդիրն արդիական է, և բարձրացվել է ճիշտ ժամանակին: Նրա խոսքով՝ օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումը ոլորտում կմտցնեն պահանջվող կարգավորումները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---