26 հոկտեմբերի 2012 - 09:47 AMT
«Հրապարակ». Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել

Երեկ երեկոյան «Հրապարակ»-ին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել են, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել: «Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր` տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը` Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում` հատկապես միրգը, քաղցրեղենը: Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել և, ամենակարևորը` «անմարդկային վերաբերմունք է»:

Այս օրերին հացադուլ են անում նաև այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան, երեկ մատն էր կտրել»,-գրում է թերթը::