21 ապրիլի 2005 - 12:50 AMT
2006 ԹՎԱԿԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի եւ Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդադարձ է կատարվել 2006 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման միջոցառումներին: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ միջոցառումները լավ հնարավորություն են` ֆրանսիացիներին ներկայացնելու հայկական հարուստ մշակույթը: Վաղը կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Նշենք, որ Փարիզ ժամանելու օրը` ապրիլի 20-ի երեկոյան, նախագահ Քոչարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին: