Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարը Երևանում քննարկել է ՀՀ հետ ռազմական համագործակցությունը![]() 26 հոկտեմբերի 2012 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ռուսաստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Այցի նպատակն էր ստուգել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազայի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը և օգնել բազայի հրամանատարությանը նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու հարցում: Այցի շրջանակներում Չիրկինը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |