26 հոկտեմբերի 2012 - 12:52 AMT
ՊԲ հրամանատար. «Այսուհետ ինքնաթիռով եմ Երևան գնալու»

ԼՂՀ ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը սահմանային զորամասում ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ստեփանակերտի օդանավակայանին:

«Հակառակորդն ունի Ստեփանակերտի օդանավակայանը խոցելու հնարավորությամբ զենք, ես էլ՝ Բաքվի օդանավակայանը, բայց ես այդպիսի հայտարարություններ չեմ անում»:

Նրա խոսքով օդային տարածքում միմյանց ինքնաթիռները ոչնչացնելու մասին խոսակցությունները լուրջ մարդկանց հարիր չեն:

Հրամանատարն ասաց, որ օդանավակայանի բացվելուն պես Երևան ամեն անգամ ինքաթիռով է գնալու: «Ճանապարհը երկար է, մեքենայով էլ վատ եմ զգում ինձ», - ավելացրեց հրամանատարը: