26 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT
Ավարտվել է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Չինաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, զարգացման ուղիներն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ: