Ծառուկյանը` նախագահի թեկնածու. ԲՀԿ-ն, կարծես թե, հաստատում է

Ծառուկյանը` նախագահի թեկնածու. ԲՀԿ-ն, կարծես թե, հաստատում է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով, իսկ այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ինքը այս ձևաչափով է տեսնում իրենց մասնակցությունը ընտրություններին:

«Կոալիցիա չկա և նոր հուշագրի հարց էլ չի քննարկվել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ է անդրադարձելկոալիցոն հուշագրի մասին խոսակցություններին: Նա ասել է, որ կոալիցիոն հուշագրի հարց ԲՀԿ-ում գոյություն չունի: «Այն պահից, ինչ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»,-ասել է Վահե Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---