26 հոկտեմբերի 2012 - 15:49 AMT
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով:

ԱԺ hասարակայնության հետ կապերի վարչուրյունից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գևորգյանը:

Պրահայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի, առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ: Նախատեսվում է հանդիպում նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարլովի Վարիում ԱԺ նախագահը կհանդիպի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի, քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ: Հոկտեմբերի 31-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: