26 հոկտեմբերի 2012 - 16:53 AMT
Հոկտեմբերի 26-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,30 դրամ

Հոկտեմբերի 26-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405,30 դրամ` հոկտեմբերի 25-ի համեմատ ավելանալով 0,05 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 524,05 դրամ` կրճատվելով 3,26 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,10 կետով` մինչև 12,89 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 26-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում արժույթի առք և վաճառքի գործարք չի կատարվել: