26 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT
Սկսվել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ջանքերի ԵՄ ծրագրի երկրորդ փուլը

Սկսվել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ջանքերի ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի երկրորդ փուլը, հայտնում է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը:

Հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերությունը 2009թ. Կայունության գործիքի շրջանակներում մեկնարկած ծրագրի շարունակությունն է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ծրագիրն ուղղված է հակամարտության մեջ ներառված մարդկանց առավել մեծ ներգրավվածությանը խաղաղ գործընթացին, այդ թվում կանանց, երիտասարդների, փախստականների: