26 հոկտեմբերի 2012 - 19:31 AMT
Hindustan Times. Հնդկաստանի ԱԳ նախարարը հեռացել է պաշտոնից

Հնդկաստանի ԱԳ նախարար Սոմանհալլի Մալայյա Կրիշնը հեռացել է իր պաշտոնից, ուրբաթ օրը հաղորդել է Hindustan Times-ը:

2009թ մայիսից արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարող Կրիշնի որոշումը հետևել է երկրի կառավարությունում իրականացվող փոփոխություններին, որոնց մասին, ինչպես սպասվում է կհայտարարվի կիրակի առավոտյան:

ԱԳ նախարարի պաշտոնին հավակնում են միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արդարադատության և տեղեկատվության նախարարները: