21 ապրիլի 2005 - 15:04 AMT
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ
«Եթե ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, 30 վայրկյանից նույնը կանի Իսրայելը»,-հայտարարել է Երուսաղեմի Հոլոքոսթի զոհերի հանձնաժողովի խորհրդատու Եհուդ Բաուերը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում: Բաուերի խոսքերով, Իսրայելը չի ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը Թուրքիայի ճնշման պատճառով, սակայն երկրի մտավորականությունը ճանաչում է այդ ահավոր հանցանքը: Խոսելով Թուրքիայի պատասխանատվության մասին, իսրայելցի գիտնականը հայտարարել է թե թուրք հանրությունը պետք է ճանաչի իր մեղքը Հայոց ցեղասպանության համար: