26 հոկտեմբերի 2012 - 17:22 AMT
Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է

Air France աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ըստ Transform 2015 պլանի, նախատեսվում է 10 տոկոսով կրճատել աշխատատեղերը, վերադասավորել չվերթները, փոխել աշխատանքային պայմանագրերը:

Չնայած գործադուլին, ուրբաթ օրը ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել:

Դժվարություններից հաջողվել է խուսափել նախորդ կառավարության կողմից ընդունված օրենքի շնորհիվ, որի համաձայն գործադուլավորները պարտավոր են անձամբ հայտարարել աշխատանքի դուրս չգալու մասին 48 ժամ առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: