Քորթնի Լավն աշխատում է Կուրտ Քոբեյնի հետ իր համատեղ կյանքի մասին պատմող մյուզիքլի վրա

Քորթնի Լավն աշխատում է Կուրտ Քոբեյնի հետ իր համատեղ կյանքի մասին պատմող մյուզիքլի վրա

PanARMENIAN.Net - Երգչուհի Քորթնի Լավն աշխատում է Կուրտ Քոբեյնի հետ իր կյանքի մասին մյուզիքլի վրա: Մյուզիքլում կհնչի Nirvana խմբի երաժշտությունը: Ինչպես հայտնում է New York Daily News, այդ մասին հայտարարել է պրոդյուսեր Սեմ Լուտֆին:

Լուտֆին հայտարարել է, որ նախագիծը դեռ սկզբնական փուլում է և կարող է ստանալ բրոդվեյան բեմադրության կամ կինոֆիլմի ձև: Քոբեյնի այրիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել լուրերը, սակայն New York Daily News աղբյուրը հաստատել է, որ նա իրոք համագործակցում է Լուտֆիի հետ, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---