26 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին

Հոկտեմբերի 22-ին «Սիրիական ավիաուղիների» Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխվել երկու տոննայի չափ մարդասիրական օգնություն, նաև առաջին անհրաժեշտության դեղորայք։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր կիրականացվեն նաև Հայաստանում և ԼՂՀ-ում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Քաշաթաղի շրջանում արդեն բնակություն հաստատած 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու համար «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5մլն դրամ է փոխանցել «Քաշաթաղ» հիմնադրամին։

Մոտ օրերս պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված սիրիահայ կարիքավոր ընտանիքներին։