Քաղաքագետ. Ընդդիմությունը պետք է շտապի

Քաղաքագետ.  Ընդդիմությունը պետք է շտապի

PanARMENIAN.Net - «Դաշնակցության» գլխին, կարծես, սև ամպեր են կուտակվել: Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է, որ կուսակցությունում խառնաշփոթ է տիրում, այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով են գնալու նախագահական ընտրություններին: «Խառնաշփոթ հնարավոր է բոլոր կուսակցություններում, բացի ՀՅԴ-ից»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը հայտնի է իր գաղափարական և կազմակերպչական կանոններով ու կառույցով: «Մեզ մոտ բուռն են լինում քննարկումները, լինում են տարբեր կարծիքների բախումներ, բայց խառնաշփոթ չի կարող առաջանալ, որովհետև շատ հստակ է մեր ընթացքը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ՀՅԴ-ի շուրջ ծավալվող քննարկումների պատճառն այն է, որ ընդիմադիրները որոնումների մեջ են և չեն գտնում ֆավորիտին, որը ռեալ այլընտրանք կդառնա : «Ընդդիմադիր ուժերը պիտի համագործակցեն: Եթե չհաղթեն էլ, գոնե գործող նախագահը հեշտությամբ չի անցնի: Պետք է շտապել ու կանգնել մեկ թեկնածուի վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Լևոն Շիրինյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---