26 հոկտեմբերի 2012 - 18:11 AMT
Moody's. Եվրագոտուն ևս 3 տարի կպահանջվի պարտքային ճգնաժամից դուրս գալու համար

Moody's-ը չի ակնկալում, որ եվրոպական ճգնաժամը կհաղթահարվի մոտալուտ ապագայում: Եվրագոտուն ևս 3 տարի կպահանջվի պարտքային ճգնաժամից դուրս գալու համար, հայտարարել է Moody's-ի ինքնիշխան շուկաների գծով գլխավոր տնտեսագետ Լուսիո Վինհաս դը Սոուզան Bloomberg գործակալությանը:

«Շտկումներ կպահանջվեն, որոնք մի քանի տարի կտևեն և այդ տարիները ցավոտ կլինեն եվրոյի գոտու համար»,-ասել է նա: Միայն մոնետար խթանումը բավարար չէ տնտեսական աճի համար, ասել է նա: