26 հոկտեմբերի 2012 - 19:29 AMT
Մեծ Բրիտանիայի քաղաքացին խոստովանել է, որ փորձել Իրանին վաճառել հրթիռների պահեստամասեր

Բրիտանացի Քրիսթոֆեր Տապպինը, ով ավելի վաղ արտահանձնվել էր ԱՄՆ, խոստովանել է, որ փորձել Իրանին վաճառել հրթիռների պահեստամասեր :Այժմ հավանական է, որ բրիտանացին կկարողանա վերադառնալ հայրենիք և իր պատիժը կրել այնտեղ:

Քրիսթոֆեր Տապպինը այս տարվա փետրվարին արտահանձվել է ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է Իրանին հրթիռային համակարգերի 50 մարտկոցներ վաճառելու փորձի մեջ: Ավելի վաղ սպասվում էր, որ մեղավոր ճանաչվելու դեպքում նա կդատապարտվի 35 տարի ազատազրկման, սակայն այժմ, ամենայն հավանականությամբ, նրա դատավճիռն ավելի մեղմ կլինի: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: