26 հոկտեմբերի 2012 - 19:53 AMT
Վիդեոպրեմիերա. Սիարա – “Got Me Good”

Սիարայի “Got Me Good” սինգլի տեսահոլովակը թողարկվել է երգչուհու ծննդյան տարեդարձի առթիվ` հոկտեմբերի 25-ին:

Ռիթմիկ երգի տեսահոլովակում Սիարան հերթական անգամ ցուցադրում է իր պարային հմտությունները` շարժվելով ճիշտ երգի տակտերին համաչափ ու ակտիվ: Անապատում սպիտակ հագուստով երգչուհու հետ միասին նաև մի ամբողջ խումբ է պարում սև հագուստով:

“Got Me Good”-ը Սիարայի “One Woman Army” հինգերորդ ստուդիական ալբոմից է, որը Միացյալ Նահանգներում կթողարկվի 2013թ. սկզբին: