Դամասկոսի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը խլել է 5 մարդու կյանք

Դամասկոսի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը խլել է 5 մարդու կյանք

PanARMENIAN.Net - Դամասկոսում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում ուրբաթ օրը զոհվել է 5 մարդ, վիրավորվել ավելի քան 30-ը:

Պայթյուն տեղի է ունեցել Դաֆ էշ-Շուկ շրջանում` Օմար իբն-Հատտաբի մզկիթի մոտ: Զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է Reuters-ը` հղելով պետական հեռուստատեսությանը:

Հիշեցնենք, որ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի նախօրեին սիրիական զինվորական հրամանատարությունը հայտարարել էր հոկտեմբերի 26-29-ը հրադադար կնքելու մասին: Սակայն Սիրիայի տարածքում գործող առանձին ահաբեկչական խմբավորումները հրաժարվել են հրադադարից, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---