Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով կասկածվում է երկու երեխաների սպանության մեջ

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով կասկածվում է երկու երեխաների սպանության մեջ

PanARMENIAN.Net - Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է դայակին, ով կասկածվում է երկու երեխաների սպանության մեջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դանակահարված երեխաների մարմինները հայտնաբերել է նրանց մայրը` տուն վերադառնալով:

Մահացած երեխաներից մեկը 2-4 տարեկան տղա է, մյուսը` 6 տարեկան աղջիկ: Նրանց մարմինները հայտնաբերվել են լոգասենյակում: Այնտեղ է եղել նաև դանակահարված դայակը: Ենթադրվում է, որ վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել նաև ինքն իրեն: Հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---