«Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն». Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհվել է 47 մարդ

«Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն». Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհվել է 47 մարդ

PanARMENIAN.Net - Սիրիայում, որտեղ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադար է հաստատվել, ահաբեկչության զոհ է դարձել 47 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոնին»:

Ուրբաթ օրը Դամասկոսում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Դերաայում, որտեղ պայթյունը որոտացել է ռազմական պահակակետի հարևանությամբ:

Մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29, սիրիական ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական օպերացիաների դադարեցման մասին: Որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել են, որ չեն պահպանելու հրադադարի ռեժիմը: Դրան ի պատասխան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ պատասխանելու է գրոհայինների չդադարող հարձակումներին, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---