«Թենիսի տապան» մրցաշարը կդառնա ամենամյա26 հոկտեմբերի 2012 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ: Պատվիրակության մեջ ամենատարբեր մասնագիտության տեր անձինք են` քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, տիեզերագնացներ, զինվորականներ, բժիշկներ, լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել մրցաշարը երևանում անցկացնելու՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի, Տիեզերագնացների թենիսի ակումբի ու մրցաշարի մյուս կազմակերպիչների նախաձեռնությունը: Հասարակության մեջ մեծ հարգանք վայելող անձանց մասնակցությամբ նման միջոցառումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծապես նպաստում են պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Կոնստանտին Զատուլինի անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում: Հանդիպմանը ներկա ՌԴ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ թենիսի միջազգային մրցաշարը Երևանում անցկացնելու գաղափարը սատարելու և այն Նախագահի բարձր հովանու ներքո անցկացնելու համար: Կոնստանտին Զատուլինը նշել է, որ արդեն ավանդական դարձած սիրողական մակարդակի նման մրցաշարերի անցկացումը նպաստում է ժողովուրդների բարեկամությանն ու տարբեր մասնագիտության տեր անձանց միջև սերտ կապերի հաստատմանը: Նա տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այսօր կազմակերպական բարձր մակարդակով և հաջողությամբ են մեկնարկել մրցաշարի առաջին օրվա խաղերը: «Թենիսի տապան-2012» մրցաշարին մասնակցող ՌԴ պատվիրակության անդամները Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել մրցաշարը Երևանում դարձնել ավանդական՝ ամենամյա: Նախագահը հաջողություն է մաղթել մրցաշարին, իսկ մասնակիցներին՝ բարձր տրամադրություն և հաճելի օրեր Հայաստանում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |