27 հոկտեմբերի 2012 - 09:31 AMT
«Հայկական ժամանակ». Ընտրակեղծարարներն անազատության մեջ մեկ օր անգամ չեն անցկացրել

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա մայիսի 6-ին կայացած Աժ ընտրություններին առնչվող` ՀՀ իրավապահները ստացել էին 213 հաղորդում, որոնցից 15-ով քրեական գործ էր հարուցվել: Ըստ թերթի՝ այս տվյալը նշված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական տեղեկանքում:

«Հոկտեմբերի 25-ի դրությամբ, ընտրություններ կեղծելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 2 գործ, որոնցով 2 անձ դատապարտվել է պայմանական ազատազրկման: Ընտրակեղծարարներն անազատության մեջ մեկ օր անգամ չեն անցկացրել»,-գրում է թերթը: