ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Հռոմի Պապ` գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի պաշտոնակալման արարողությանը: Պատվիրակության կազմում են` Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ տերտեր Տրդատ Ուզունյանը: ՀԱԵ-ի պատվիրակությունը Վատիկան կմեկնի ապրիլի 23-ին: Նշենք, որ Բենեդիկտոս XVI պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին: Արդեն հայտնի է, որ արարողությանը կմասնակցեն նաեւ Գերմանիայի նախագահ Խորսթ Կելլերը եւ կանցլեր Գերհարդ Շրյոդերը տիկնանց հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---