27 հոկտեմբերի 2012 - 12:58 AMT
Հոլիվուդի բլուրներում վերականգնվում է հայտնի HOLLYWOOD գրությունը

Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլուրներում վերականգնվում է հայտնի HOLLYWOOD գրությունը:

Վերականգնումը նվիրված է գրության 90-ամյակին, այն նշվելու է 2013 թվականին: Վերանորոգումը կտևի 10 շաբաթ: Տառերը սպիտակ ներկով պատելու համար կպահանջվի մոտ 1,5 լ ներկ:

Այդ նշանը տեղադրվել է Հոլիվուդյան բլուրներում 1923 թվականին: Սկզբում այն HOLLYWOODLAND տեսքն ուներ և կոչված էր գովազդելու այդ թաղամասի բնակելիները, սակայն 1940թ. վերջին չորս տառերը հեռացվեցին, իսկ նշանը սկսեց ընկալվել որպես ԱՄՆ կինոսինդուստրիայի խորհրդանիշ, հայտնում է Լենտա.ռու-ն: