27 հոկտեմբերի 2012 - 15:48 AMT
Կոլումբիացի բանվորները ճանապարհի վերանորոգման ժամանակ գտել են զմրուխտի հանքերակ

Հարյուրավոր գանձ որոնողներ հավաքվել են Բոյակա շրջանում այն բանից հետո, երբ տեղի բանվորները պատահմամբ գտել են զմրուխտով հարուստ հանքերակ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում, հաղոդրում է Caracol ռադիոն:

Հանքերակը գտնվում է վայրում, որը տեղի բնակիչներն անվանում են «Սատանայի քիթ»: Բանվորները պատահմամբ ճանապարհի փոշու մեջ նկատել են զմրուխտներ: Այդ պահին հանքահատ մուրճի օգնությամբ հանել են ճանապարհի ծածկույթը և տեսել են փայլուն քարեր, որոնք զմրուխտներ են եղել:

Զմրուխտե նոր երակի մասին նորությունը շատ արագ տարածվել է և առաջացրել իսկական «զմրուխտե տենդ»: Մի քանի հարյուր հոգի արդեն մեկնել են այդ շրջան թանկարժեք քարեր որոնելու համար: