Պհենյանը կարծում է, որ «Հոգուկ» զորախաղերը կարող են սադրել զինված հակամարտություն

Պհենյանը կարծում է, որ «Հոգուկ» զորախաղերը կարող են սադրել զինված հակամարտություն

PanARMENIAN.Net - Պհենյանը Հարավային Կորեայում ընթացող «Հոգուկ» զորավարժությունները համարում է «ԿԺԴՀ ներխուժելու նպատակով հարված հասցնելու» նախապատրաստություն:

Ինչպես հայտարարել է Խաղաղության կորեական ազգային հանձնաժողովի (ԽԿԱՀ) ներկայացուցիչը, Սեուլի զորախաղերի պատճառով Կորեական թերակղզում ստեղծվել է «չափազանց լարված դրություն, որի դեպքում նույնիսկ աննշան միջադեպը կարող է հրահրել լայնամասշտաբ զինված հակամարտություն»:

ԽԿԱՀ ներկայացուցիչը նշել է, որ ԿԺԴՀ-ն կպատասխանի Կորեայի Հանրապետության և ԱՄՆ սադրանքներին «կործանիչ և անխնա հակահարվածներով»:

Նախօրեին ԿԺԴՀ-ն անցում է կատարել կիսառազմական դրության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---