28 հոկտեմբերի 2012 - 16:51 AMT
Իսպանիայի բյուջետային ոլորտների աշխատակիցները դեմ են հանդես եկել տնտեսության խիստ միջոցների քաղաքականությանը

Իսպանիայում տեղի են ունեցել երկրի կառավարության կողմից ընդունված տնտեսության խիստ միջոցների քաղաքականության դեմ զանգվածային ակցիաներ: Ցույցին մասնակցել են բյուջետային ոլորտների աշխատակիցները` բժիշկներ, ուսուցիչներ և այլն: Նրանք դեմ են հարկերի բարձրացմանը և ծախսերի կրճատմանը:

Ցուցարարները Մադրիդում փորձել են շրջապատել խորհրդարանի շենքը, սակայն ոստիկանությունը խանգարել է նրանց, հաղորդում է Reuters-ը: