28 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT
Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին կեսօրվա դրությամբ մասնակցել է ընտրողների 22.43 տոկոսը

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններին կեսօրվա դրությամբ մասնակցել է ընտրողների 22.43 տոկոսը: Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: Ընտրողների ակտիվության մասին տվյալները ստացվել են 225 ընտրատեղամասերից 62-ից:

Համաձայն ուկրաինական ընտրական օրենսգրքի, ընտրությունները կայացած են համարվում` անկախ դրանց մասնակցած ընտրողների քանակի:

Վարչապետ Նիկոլայ Ազարովն ընդգծել է, որ առայժմ ընտրողները մեծ ակտիվություն են ցուցաբերում և ամեն ինչ հարթ ու առանց միջադեպերի է ընթանում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում լավ` առանց որևէ թերության, է աշխատում ընտրություններին հետևելու համակարգը: