28 հոկտեմբերի 2012 - 17:31 AMT
Կառլոս Պապուլյաս. Եվրոպան Հունաստանից շատ բան չպետք է պահանջի

Եվրոպան չպետք է նոր պահանջներ ներկայացնի Հունաստանի տնտեսությանը, հոկտեմբերի 28-ին հայտարարել է հույն նախագահ Կառլոս Պապուլյասը: «Չի կարելի այս ժողովրդից ավելին պահանջել»,-ասել է նախագահը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում` Սալոնիկում Հունաստանի ազգային տոնին նվիրված ռազմական շքահանդեսից հետո: Հարկ է նշել, որ Սալոնիկում, տնտեսման նպատակով, ազգային «Օխիի տոնն» անցկացվում է առանց ռազմատեխնիկայի ավանդական ցուցադրության:

Հաջորդ շաբաթ հունական կառավարությունը ծրագրում է կրկին կրճատել կենսաթոշակներն ու պետական աշխատողների աշխատավարձերը, աշխատանքից հեռացնել պետական սեկտորի հազարավոր աշխատակիցների: