22 ապրիլի 2005 - 12:25 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՔԱՎՈՒՄ Է ԻՐ ՄԵՂՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ
«Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն է եղել Առաջին Հայրենական պատերազմի ժամանակահատվածում եւ չի բողոքել հայերի նկատմամբ ռեպրեսիաների դեմ, չնայած իմացել է այդ մասին: Հատկապես այդ պատճառով մենք պարտավոր ենք քավել մեր մեղքը»,- հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ֆրից Կունը, տեղեկացնում է PAP գործակալությունը: Նա կոչ է արել Անկարային նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Նախօրեին Բունդեսթագում Գերմանիայի ընդդիմադիր CDU/CSU Քրիստոնեաժողովրդավարական միության նախաձեռնությամբ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առնչությամբ կայացած վիճաբանություններից հետո սոցիալ- դեմոկրատները, կանաչները եւ լիբերալները հավաստիացրել են, որ Բունդեսթագը նպատակ չունի խառնվել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, նրա նպատակը միայն պատմական արդարության հաստատումն է: CDU -ի ներկայացուցիչ Ֆրիդբեր Ֆլուգերը պարզաբանել է, որ այն փաստը, որ բանաձեւի տեքստում չի օգտագործվել «ցեղասպանություն» բառը, պայմանավորված է Թուրքիայի հետ հակամարտություն վառելու անցանկալիությամբ: