
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երևանում կազմակերպվեց կենդանիների դիմակահանդես-շքերթ : Բնապահպանական շեշտադրությամբ այս միջոցառմանը մասնակցում էին հազարից ավելի երեխաներ՝ Երևանից ու Հայաստանի ամենահեռավոր մարզերից: Հիմանդրամն այս միջոցառումը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:
Հիմնադրամը երթն անցկացնում է արդեն երրորդ անգամ: Կենդանիների Դիմակահանդես-շքերթը ավանդական հյուր ուներ՝ նրանք մերօրյա բրեմենյան երաժիշտներն են՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքի Կոնֆուսաո խումբը, որ նախորդ տարիների պես գլխավորում էր երթը: